ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին` ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 314-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր:
«Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից ամբողջ գիշեր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհը նոյեմբերի 26-ին`ժամը 09:00-ի դրությամբ, երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար :
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
Կարդացեք նաև
լրատվական ծառայություն