Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջին հարկում գտնվող՝ դեպի աշխատակազմ տանող դռան ապակին դեռ օգոստոսից կոտրված է: Մտածում էինք, թե «մանրուքը» կշտկվի, այլեւս հարկ չի լինի անդրադառնալ դրան: Սակայն ապակին դեռ գցված չէ, ավելին՝ դեպի աշխատակազմ տանող դուռը «կպած» է դատական նիստերի դահլիճ տանող դռանը: Այն դռանը, որով խորհրդակցական սենյակ է գնում եւ որով դատական նիստերի դահլիճ է մտնում քրեական աղմկահարույց գործերով հայտնի դատավոր Գագիկ Պողոսյանը:
Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
25.11.2014