ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին` ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 314-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:
«Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից այս պահին կատարվում են մաքրման աշխատանքներ :
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն