Լրահոս
Օրվա լրահոսը

Վկայություն տվեցին վկաները

Նոյեմբեր 25,2014 23:18

Նոյեմբերի 25-ին Գորիսում շարունակվեց Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլու և Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մատեաշվիլու դատավարությունը:  Նրանք մեղադրվում են  Հայաստանի և  Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի  Թուրքիա 860 կգ թմրամիջոցի  տեղափոխման գործով:

Այս անգամ հարցաքննվում էին վկաները: Նրանցից Հայկազ Հովհաննիսյանը ներկա չէր նիստին: Նա սրտի վիրահատություն էր տարել և այժմ գտնվում է բժշկի հսկողության տակ: Ուստի նախաքննական մարմնին տված նրա ցուցմունքը, իր դիմումի համաձայն  հիմք ընդունվեց:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը ամբաստանյալներին հարցրեց` դուք ձեզ մեղավոր ճանաչում եք առաջադրված մեղադրանքով:  Նրանք պատասխանեցին` ոչ:

Սկզբից հարցաքննվեց Մեղրու մաքսակետի աշխատակից Էդիկ Զաքարյանը: Դատավորը նրան հարցրեց` դուք ճանաչում եք ամբաստանյալներին: Վերջինիս պատասխանը բացասական էր: Էդիկ Զաքարյանի պատասխաններից պարզվեց, որ բեռնատարը Մեղրու մաքսակետում ենթարկվել է զննման: Դրա ժամանակ Էդիկը նկատել է, որ  մեքենայում օտար մարմին կա: Իսկ այդ ժամանակ մեքենայի վարորդ Ավթանդիլ Մատեաշվիլին փորձում էր զանգել ինչ-որ մեկին:

Հաջորդ վկան Ալբերտ Մկրտումյանն էր, ով նույնպես աշխատում է Մեղրու մաքսակետում:Նրան տված հարցերից պարզվեց, որ բեռի զննության ժամանակ, երբ  նա կատարել է բեռի  սկանավորում, բեռի  մի մասի խտությունը շատ էր: Ինչ կա բեռի մեջ հարցին  վրացի վարորդը պատասխանել է`ոչ մի բան, իմ մեքենային ձեռք չտաք:  Ամբաստանյալների պաշտպանները Ալբերտին հարցրին վարորդի վիճակի մասին, նա ինչպես էր իրեն պահում:  «Իմ կողմից հարցը մի քանի անգամ  կրկնվել է, ինչ կա բեռի մեջ, իսկ դրանից վարորդը զայրացել է» ,-պատասխանեց Ալբերտը: Այնուհետև Ալբերտն այդ մասին  ծանուցել է իր վերադասին:

Դատավորը Ալբերտին թե` մեքենայի մեջ օտար մարմին նկատելով, դուք բացել եք մեքենայի այդ հատվածը: Ալբերտը թե`այո, մասամբ բացել եմ, այդ գործում էլ ինձ ձեռք է մեկնել մեքենայի վարորդը:

Դատական նիստում հայտարարվեց, որ պետք է հրապարակվի Հայկազ Հովհաննիսյանի ցուցմունքը: Սակայն 2 կողմերը դրան դեմ գնացին: Նրանք պատճառաբանեցին, որ Հայկազը նույնպես պետք է վկայություն տա, որովհետև իրենց մտահոգող շատ հարցերի պատասխաններ են նրանք ակնկալում Հայկազից:

Նշենք, որ  Օսմամ Ուգուրլուն և Ավթանդիլ Մատեաշվիլուն մեղադրանք է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ մասով և 214, 215 հոդվածների 2-րդ մասով:

Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին:

Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930