Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Հայաստանից վալյուտայի արտահոսք է լինում ՌԴ»

Նոյեմբեր 25,2014 23:03

«Կենտրոնական բանկը պետք է մինիմումի հասցնի իր միջամտությունը շուկայում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն` անդրադառնալով օրերս  տեղի ունեցած դրամի արժեզրկմանը:

Նշենք, որ ըստ կենտրոնական բանկի (ԿԲ), նոյեմբերի 24-ին 1 դոլարի փոխարժեքը կազմում է 435 դրամ, եվրոյինը՝ 539,53 դրամ, ռուբլունը՝ 9,7 դրամ, իսկ նոյեմբերի 17-ին, 1 դոլարի փոխարժեքը կազմել է 415,7 դրամ, եվրոյինը՝ 519,29 դրամ, ռուբլունը՝ 8,79 դրամ։

Պարոն Խաչատրյանի ներկայացմամբ` պետք է լողացող կուրսի քաղաքականությունը շարունակվի, եւ ԿԲ-ն պետք կարողանա իրավիճակն աժիոտաժի չհասցնել:

Նշենք, նաեւ, որ երեկ ԿԲ-ն իր հայտարարությամբ հավաստիացրել է` «ԿԲ-ն խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձեւավորված փոխարժեքը լիարժեքն արտացոլում է այդ զարգացումները եւ գտնվում է կայունացման տիրույթում»:

Անդրադառնալով ֆինանսական շուկային, պարոն Խաչատրյանը նկատեց, որ նախ պետք է հասկանալ եւ անդրադառնալ թե` դրամի արժեզրկմամբ ի՞նչ վիճակում են հիմա բանկերը`արտարժույթի պակասի հանգամանքով:

Ըստ տնտեսագետի, կա մի պատճառ, որի մասին կառավարությունը չի խոսում. «Ներդրումների պակաս կա, իրենք այս մասին չեն խոսում: Չեն խոսում, որ Հայաստանից վալյուտայի արտահոսք է տեղի ունենում, իսկ այդ արտահոսքը պայմանավորված է ռուսական շուկայում արտարժույթի պակասորդն ինչ-որ կերպ լրացնելով: Կենտրոնական բանկը պարտավոր է այս մասին պարզաբանումներ տալ. այսօր բանկերը արտարժույթի կարիք ունեն, ու պետք է պարզաբանել, թե` ինչի արդյունքում է նման բան առաջացել»:

Պարոն Խաչատրյանն նաեւ ասաց, որ ԿԲ-ն վերջին շրջանում իր պահուստներից 80-ից ավելի միլիոն դոլար է վաճառել, միայն երեկ` մոտ 31 միլիոն դոլար:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930