Այն, ինչ տեսնում եք տեսանյութում՝ կրոնական աղանդի հավաք չէ եւ բղավողն էլ հոգեւոր առաջնորդ չէ։ Նա թուրքահայ հանդիսավար է, որը Ստամբուլի համերգային կենտրոնում հավաքված հայերին տեղյակ է պահում օրվա գլխավոր իրադարձության մասին.
«Բեմ կհրավիրեմ աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի փոփի արքան, մայր Հայաստանի ձայնը՝ Թաթա Սիմոնյան»։
Մոսկվացի պարուհիների հետ Թաթա Սիմոնյանը բեմ է մտնում աննկատ։ Ցանկացած կատարման արանքում հայ երգիչը հավաքված հայերին տեղյակ է պահում, թե ինչ կարող են անել իր ամեն կատարման ընթացքում.
«Գոռալ, բղավել, սուլել, ծափահարել, բարձրանալ աթոռներին, ես ձեզանից հետո կմաքրեմ»։
Կարդացեք նաև
Ստամբուլահայերը բոլոր պատգամներին չէ, որ հետեւում են բառացի: Դա աննկատ չի անցնում հայ հռչակավոր երգչի աչքից։ Նա քեֆ է պահանջում.
«Էնպիսի քեֆ, որ ամբողջ աշխարհը իմանա, որ մենք հայերով միշտ պիտի քեֆ անենք։ Առաջ Աստված։ Էնպես որ էսօր տժժում ենք բոլորս»։ Դահլիճում երեւում է հայկական եռագույնը։
Մանրամասները կարող եք կարդալ` А1plus-ի կայքում
Մանրամասները` տեսանյութում
Թաթանների ժամանակն է, իսկական արվեստաբանները պետք չեն այսօրվա իշխանավորներին:Փոխանակ հնարավորություն ընձեռվեր աշխարհին ներկայանայինք իսկական արվեստաբաններով , ներկայանում ենք թաթաներով: