Այս համոզմանն է սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ծայրահեղ աղքատությունը Գյումրիում կազմում է մոտավորապես 40 տոկոս, իսկ աղքատությունն ընդհանուր առմամբ 70-75 տոկոս: Ըստ մեր զրուցակցի, գյումրեցիների վիճակը անցած տարվա հետ համեմատ առավել վատացել է, քչացել է այն բնակիչների թիվը, որոնք կարող են ինքնուրույն լուծել իրեն ձմեռային վառելափայտի հարցը: Վերջիններս, ըստ մեր զրուցակցի, կազմում են ողջ բնակչության ընդամենը 10 տոկոսը: Իսկ մնացածները ծայրահեղ վիճակում են. ապրում են չոր հացով՝ սառը վառարաններով կամ էլ ինչ ասես վառում են ՝ հնամաշ շորեր, կոշիկներ, պլաստիկ շշեր, ավանդողներ, ռեզին, ծառի ճյուղեր…:
«Շիրակ կենտրոնն» այս օրերին տարբեր տեղերից հայթայթած վառելափայտ է տրամադրում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, հիմնականում նրանց, որոնք աղբանոցներն են քջջում՝ վառելիք գտնելու նպատակով: Ու չնայած Գյումրու քաղաքային իշխանությունները ևս միացել են «Շիրակ կենտրոն»-ի այս բարեգործական ակցիային, սակայն վառելափայտը դարձյալ քչություն է անում:
Այս մասին առավել մանրամասն վաղվա «Առավոտ» օրաթերթում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տոկոսները ավելի քան համեստ են:Լավ չեն ուսումնասիրել, կամ…և այլն:Նույնիսկ Երևանում ավելի բարձր է:Հարյուրավոր մարդիկ այսօր Երևանում չունեն ոչ կացարան, ոչ անձնագիր, ոչ ծննդական և այդպես ոչ երկրից հեռանալ են կարողանում, ոչ էլ մարդ են երկրի համար:Սերժապետությունը չգիտի*:Ողորմելի ծաղրածուները չգիտեն, որ հենց այդ մարդիկ են իրենց թշնամին ու նզովքը, դիմանկարն ու ազգային արժանապատվությունը:
Ողորմելի եկեղեցիներ կառուցողներ, գիտեք քանի 1-ից 30 տարեկան մարդ կա Երևանում և ձեր ազգային բարոյական ուղեղի խութերում:Ազգ , պետություն…Բարբաջելով չէ, մաշող ու մաշվող ռետիններ: