Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանիեին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Շարպանիեին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեսպան Շարպանիեին ներկայացրել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից ուղղաթիռի խոցման դեպքի և դրան հաջորդած գործողությունների մանրամասները:
ՀՀ պաշտպանության նախարարություն