Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսիան «Միստրալը» չտվեց Ռուսաստանին. Ռուսաստանը դատի կտա Ֆրանսիային. РИА Новости

Նոյեմբեր 25,2014 17:38

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է Ռուսաստանին մատակարարել առաջին «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հանրապետության նախագահը կարծում է, որ Ուկրաինայի այժմյան վիճակը դեռ թույլ չի տալիս առաջին «Միստրալը» փոխանցել Ռուսաստանին: Ուստի նա անհրաժեշտ է համարել, որպեսզի մինչև նոր կարգադրությունն ուսումնասիրվի, հետաձգել Ռուսաստանին առաջին «Միստրալ»-ը մատակարարելու հայտը», – ասված է հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ նախագահի աշխատակազմից չեն հաղորդել:

Առաջին «Միստրալ» ուղղաթիռակիրը՝ «Վլադիվոստոկ» նավը, Ռուսաստանի ռազմածովային ուժերին պետք է փոխանցվեր դեռ նոյեմբերի 14-ին, սակայն փոխանցումը տեղի չէր ունեցել:

ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնել է, որ եթե «Միստրալ»-ը չփոխանցվի ռուսական կողմին, ապա Ռուսաստանը կգործի պայմանագրի համաձայն ու Ֆրանսիայի դեմ դատական գործընթաց կսկսի:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտնել էր, որ նավի փոխանցման համար անհրաժեշտ պայմանները կատարված չեն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930