Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք, այս անգամ էլ միջազգային կառույցներին դիմելը դրական արդյունք չտվեց. ԼՂՀ օմբուդսմեն. artsakhpress.am

Նոյեմբեր 25,2014 17:35

Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի և դրան հետևած ադրբեջանական կողմի դրսևորած վարքի վերաբերյալ, ինչպես նաև ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարության մասին «Արցխպրես»-ը բացառիկ հարցազրույց է ունեցել ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ:

Պրն Հայրապետյան, խախտելովմիջազգային հումանիտար բոլոր նորմերը և անտեսելով միջազգայինկազմակերպությունների հորդորները, պաշտոնական Բաքուն ամեն կերպ խոչընդոտում էրնոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ուղղաթիռի անկմանվայրին հայկական կողմին մոտենալուն: Ինչպիսի՞ն է օմբուդսմենի արձագանքը, իրավականառումով ինչպե՞ս եք որակում նման իրավիճակը:

– Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերն օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլեւ ոտնահարում բարոյականության ու խղճի տարրական սկզբունքները, ինչն ողջ քաղաքակիրթ հասարակության կողմից արժանի է խիստ դատապարտման: Նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու համար ԼՂՀ և ՀՀ իշխանությունները դիմել են ԵԱՀԿ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, իսկ ՀՀ օմբուդսմանը` Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Ցավոք, այս անգամ էլ միջազգային կառույցներին դիմելը դրական արդյունք չտվեց, և խնդիրը լուծվեց միայն ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության գործողությունների շնորհիվ:

– Պրն Հայրապետյան, ադրբեջանական կողմի մեկ այլ սադրիչ գործողության արդյունքում այսօրերին Ստեփանակերտում ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանիկողմից քննվում է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմաննապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի քրեական գործը:Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը, բնականաբար, ազգություն չի ճանաչում,ավելին՝ դեմ է ազգային թշնամանքին: Հետևաբար, հետաքրքիր է` ինչքանո՞վ եք հետևումայդ դատավարությանը: Արդյոք մարդու իրավունքների պաշտպանն այնտեղ  անելիք ունի՞:

-«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին, սակայն, Ձեր կողմից նշված դատավարության հենց սկզբից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեկ աշխատակից մշտապես ներկա է գտնվում դատական նիստերին:

Այն հիմնականում երկու նպատակ է հետապնդում. առաջին՝ չնայած պաշտպանն իրավասություն չունի միջամտել դատական վարույթին՝ այնդուհանդերձ, որևէ օրենք չի արգելում նրան դիտարկել այս կամ այն դատավարությունը և գնահատել, թե որքանով են պահպանվում ամբաստանյալների, տուժողների, դատավարության այլ մասնակիցների իրավունքները, և նշված դատավարությունը նույնպես բացառություն չէ: Երկրորդ՝ խնդիրը երկրի դատարանների գործունեության վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելն է:

Ակնհայտ խախտումներ հայտնաբերելու դեպքում պաշտպանը, նպատակ ունենալով իր իրավասությունների շրջանակում աջակցել դատարանների արդյունավետ գործունեությանն ու արդարադատության որակի բարձրացմանը, իր գնահատականներն արտահայտում է տարեկան և արտահերթ զեկույցներում:

Հարցազրույցը վարեց՝ Վահրամ Պողոսյանը

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930