Armlur.am-ն արդեն հատնել էր, որ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով հուղարկավորեցին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին` հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին: Լրագրողների հետ առանձնազրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով խոցված ուղղաթիռի տարհանված մասերի վերծանմանը, վստահեցրեց, որ հնարավոր է եղել ձեռք բերել բոլոր այն անհրաժեշտ սարքավորումները, որոնցով կիրականացվեն վերծանման աշխատանքները:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում