Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության կարգավորմանը Մինսկի խմբի ձեւաչափով. Հունաստանի դեսպան

Նոյեմբեր 25,2014 17:09

Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ և հույն ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամությունը՝ կարեւորելով Հունաստանի հավասարակշռված պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Զրուցակիցները երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններում կարևորել են միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը՝ առանձնահատուկ նշանակություն տալով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ԱԺ փոխնախագահը Հունաստան-Հայաստան բարեկամության խմբին հրավիրել է մասնակցելու ոգեկոչման միջոցառումներին: Ավելին՝ պարոն Շարմազանովն առաջարկել է Հունաստանի խորհրդարանում կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցադրություն: Նա ընդգծել է, որ Հայաստանն անելու է ամենը՝ մարդկության դեմ իրագործված ոճիրները դատապարտելու համար: Հունաստանի դեսպանը ողջունել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է ադրբեջանական կողմի՝ տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը սպառնացող քաղաքականությունը:

Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսն ընդգծել է, որ Հունաստանը ևս ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձեւաչափով: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ նա այն որակել է որպես մեծ հանցագործություն ժամանակակից պատմության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930