Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Լատինատառ հայերենը ընդհանուր խնդիր է»

Նոյեմբեր 25,2014 16:57

«Նոյյան տապան» մամլո սրահում այսօր՝ նոյեմբերի 25-ին, .հայ դոմեյնի գրանցման կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում Aravot.am-ը հետաքրքրվեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանից, թե իր կարծիքով մեսրոպատառ .հայ դոմեյնի տարածմանը կարո՞ղ է խոչընդոտել այն հանգամանքը, որ համացանցում օգտատերերի գերիշխող մասը հայերեն տեքստը գրում է լատիներեն տառերով:

Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրավիճակը բավականին փոխվել է, մեսրոպատառ գրելը ավելի դյուրին է դառնում եւ հայերեն տեքստը մեսրոպատառ գրող օգտատերերի թիվը շատանում է. «Սմարթֆոնների քանակն այնքան է մեծացել, որ մարդիկ նույնիսկ միմյանց մեսրոպատառ կարճ հաղորդագրություններ են ուղարկում, ինչը չի վերաբերում պետական կառույցներին, որոնք շարունակում են մեզ տարօրինակ հաղորդագրություններ ուղարկել, որոնց իմաստը միշտ չէ, որ հասկանալի է՝ լատինատառի պատճառով»:

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ լատինատառ հայերենը, իրականում, ընդհանուր խնդիր է, որովհետեւ այդպես ո՛չ հայերենն է հասկացվում, ո՛չ էլ այն զարգանում է. «Այստեղ խնդիր կա, որ հայերեն բովանդակությունը նաեւ այլ լեզուներով լինի, այս խնդիրը գնալով մեծանալու է: Այսինքն՝ մենք մի կողմից զարգացնելու ենք հայերենը, ինչը դրական է, մյուս կողմից էլ կարող ենք գնալ ինքնամեկուսացման: Այդ պատճառով՝ կարեւոր է նաեւ, որ հայերեն բովանդակությամբ տեքստը այլ լեզուներով թարգմանվի եւ հակառակը, որպեսզի չմեկուսանանք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930