Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Ադրբեջանցիները հայկական հուշարձանները համ ավերում են, համ լուսանկարում» (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2014 16:02

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր Հյուսիսային Արցախի հայաթափման 26-րդ տարելիցին նվիրված հանդիպման ժամանակ ներկայացրեց Հյուսիսային Արցախի հայաբնակ տարածքների այն հուշարձանների լուսանկարները, որոնք ավերվել են հենց ադրբեջանցիների կողմից: Մինչ 1988 թվականի վերջը գրեթե 50 հայաբնակ գյուղ եղել է Հյուսիսային Արցախի տարածքում:

Սամվել Կարապետյանի ներկայացրած լուսանկարներն արվել են 1980-ական թվականներին. «Արդեն 1990-ական թվականներին ձեռք բերված լուսանկարները փաստում էին, որ ինչպես եւ Նախիջեւանում, այնպես էլ Հյուսիսային Արցախում Ադրբեջանական իշխանությունները հայկական մշակութային հուշարձանների «ջարդ» էին իրականացնում՝ ըստ էության հայկական հետքից մաքրագործում էին իրականացնում»,-նշեց հուշարձանագետը: Սամվել Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը, երբ որեւէ պատմական տարածք է կորցրել, միշտ հատուցումը եղել է մշակութային հուշարձանների միջոցով:
Սամվել Կարապետյանը պատմեց, որ Հյուսիսային Արցախում արված լուսանկարների մի մասը ձեռք է բերել պատահական. «Իհարկե ադրբեջանցիները, տեղին կօգտագործեմ այս բառը, այնքան էշ են, որ թե քանդում են, թե լուսանկարում եւ տեղադրում համացանցում: Լուսանկարների մի մասը ուղղակի արված է ադրբեջանցիների կողմից»:

Ավերված եկեղեցիների մասին՝ մանրամասն՝ տեսանյութում

Բանախոսը ներկայացրեց, որ պայթեցումներով հիմնահատակ ավերվել են Ազատ, Աբլահ, Բախշիք գյուղերի եկեղեցիները, Գետաշենի հուշարձանները: Գանձա քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցին վերածել են կամերային երաժշտություն ունկնդրելու դահլիճի. «Բայց որպեսզի թուրքը դասական երաժշտություն լսի, դրա համար եկեղեցու բոլոր արձանագրությունները քերել են: Քերել են արեւային ժամացույցի տակ փորագրված 1633 թվականի արձանագրությունները»:

Տարածաշրջանում, ինչպես ներկայացրեց հուշարձանագետը, այլազգի հուշարձանները շատ քիչ են. «Այդ քիչ հուշարձանների մեջ մեծ տոկոսը 17-18-րդ դարերից պարսիկներից մնացածներն են եւ ավելի անարժեքները, մի փոքր քանակապես ավելի շատ կառուցված մզկիթներն են: Հայկական հուշարձանները ուրիշ տեսք ունեն: Տանտերը կառուցել է բերդեր, ջրաղացներ, կամուրջներ… ամեն ինչ: Հայկական հուշարձանների տեսականին քանակապես եւ որակապես շատ ավելի հարուստ է»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930