Հատուկ քննչական ծառայությունը որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։
ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը մերժվել է Կարեն Հայրապետյանի արարքի հանցակազմի բացակայության հիմքով։
ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով Հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, արդարադատության փոխգնդապես Վ.Գ. Ավետիսյանը որոշել է.
«ՀՀ պետական պահպանության ծառայության պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118–րդ հոդվածով, 164-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով եւ 186-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել եւ թիվ 61207214 քրեական գործով վարույթը կարճել՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում