Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել. Новости- Грузия

Նոյեմբեր 25,2014 15:22

Վրաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ Ռուսաստանի և Աբխազիայի միջև համատեղ ռազմական ուժեր ստեղծելու ձեռք բերված համաձայնության կապակցությամբ, հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գռուզիա»-ն:

«Վրաստանը կտրուկ կբարձրացնի Ռուսաստանի այս ապօրինի գործողությունների հարցը միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, որտեղ մենք արդեն պահանջել ենք Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել: ԵԱՀԿ-ում նույնպես պահանջել ենք նիստ անցկացնել Մշտական խորհրդի կազմով: Բացի այդ, մենք Եվրախորհրդից, ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից արձագանք ենք պահանջել: Մեր գործընկերների հետ արդեն հեռախոսազրույցներ ենք ունեցել», – հայտնել է Բերուչաշվիլին նոյեմբերի 24-ին արտակարգ ճեպազրույցի ժամանակ:

Երկու երկրների դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին Սուխումի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանագիրը ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի «նախագահ» Ռաուլ Խաջիմբան նոյեմբերի 24-ին: Պայմանագրով նախատեսվում է անվտանգության և պաշտպանական միասնական ուժերի ձևավորում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930