Նոյեմբերի 25-ին, ժամը 01:30-ին «Զվարթնոց»օդակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան չվերթի օդանավը, որով Հայրենիք էին վերադառնում նաև Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները:
Մարզաձևի բազմաթիվ երկրպագուներ էին հավաքվել դիմավորելու՝ հատկապես, աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանին, ով ուժեղագույնն էր մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում:
sambo.am-ին տված կարճ հարցազրույցում Մավրիկ Նասիբյանը հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին:
Հիշեցնենք, որ և նորընծա չեմպիոնը, և բրոնզե մեդալի արժանացած Աշոտ Դանիելյանը արցախցի են ու ներկայացնում են Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը:
Կարդացեք նաև
Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 21-ից 23-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում՝ 80 երկրի շուրջ 600 մարզիկի մասնակցությամբ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա