ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «ԱՊԱ»-ին հայտնել է, որ տեղյակ է կործանված ուղղաթիռի անձնակազմը դուրս բերելու հատուկ գործողության մասին:
«Ես նույնպես կարդացել եմ հաղորդագրությունը, որ հատուկ գործողություն է իրականացվել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շփման գծում խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները դուրս բերվեն, – ասել է դիվանագետը, – նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպը ողբերգություն է, որի կրկնողությունից պետք է խուսափենք ապագայում: Մենք կողմերին կոչ ենք անում զուսպ լինել, ուշադրությունը կենտրոնացնել Ղարաբաղի հակամարտության խաղաղ և վերջնական լուծման վրա: Լարվածության աճը և առճակատման սրացումը կվնասի խաղաղ բանակցություններին, կբարդացնի հակամարտության արդյունքում առաջացած հումանիտար խնդիրների լուծումներ գտնելուն»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ