Քիչ առաջ Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում պայքարն ավարտեցին ծարմարատի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 58 կգ քաշային աղջիկները, որտեղ գերազանց հանդես եկավ հայաստանցի Իզաբելլա Յայլյանը:
Պոկում վարժությունում հայ աղջնակը 85 կգ արդյունքով արժանացավ փոքր արծաթե մեդալի, իսկ հրում վարժությունում մեկ գլխով բարձր գտնվեց մրցակիցներից: Արդեն երկրորդ մոտեցումով բարձրացնելով 106 կգ ծանրաձողը՝ Իզաբելլան իր համար ապահովեց թե այս վարժության փոքր ոսկին, թե երկամարտում՝ 191 կգ, Եվրոպայի չեմպիոնի կոչումը եւ հրաժարվեց երրորդ մոտեցումից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ