Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Նոյեմբեր 25,2014 13:24

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը նոյեմբերի 24-ին ընդունել է ԱԺ նախագահ  Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը: Ֆրանսիայի Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու փաստով: Գալուստ Սահակյանը հանդիպման ընթացքում փաստել է, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում լուրջ գործոն են նաեւ երկու ժողովուրդների պատմամշակութային բազմադարյան կապերը:

«Անհնար է անտեսել նաեւ այն փաստը, որ Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»,- նշել է Գալուստ Սահակյանը: Խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարեւոր դերակատարություն ունի միջխորհրդարանական սերտ համագործակցությունը: Այս առումով հարկ եմ համարում ընդգծել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը»:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը
շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին աշխատանքային այցով
Ֆրանսիայում գտնվելու համար: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Ֆրանսիայում հայկական մեծ
համայնքի առկայությունը՝ բաղկացած շուրջ կես միլիոն հայերից: Կլոդ Բարտոլոնը
վերահաստատել է այն միտքը, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ
ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հայաստան՝
մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք միջոցառումներին:

Նույն օրը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Փարիզում մասնակցել է «Հայաստանը՝
որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա» խորագրով տնտեսական
համաժողովին:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930