«ՉԻ» զրուցակիցն է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
– Ձեզ համար տարօրինակ չէ՞ր, թե ինչպես է ուղղաթիռը հայտնվել չեզոք գոտում։
– Նախ՝ հաստատված չէ, որ ուղղաթիռր եղել է չեզոք գոտում։ ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ նշված է, որ ուղղաթիռը ուսումնավարժական թռիչք է իրականացրել՝ գտնվելով շփման գծին չափազանց մոտ։ Սա է այն պաշտոնական մոտեցումը, որ տարածվել է համապատասխան գերատեսչության կոդմից։ Ադրբեջանական կողմը բոլորովին այլ հայտարարություն է տարածել։
Թե ինչո՞ւ է ուղղաթիռը եղել շփման գծում եւ նման թռիչք իրականացրել, դրա կապակցությամբ, կարծում եմ, պարզաբանումներ կտան համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները։ Դուք գիտեք, որ այդ ուսումնավարժական թռիչքն իրականացվել է ՀՀ ԶՈՒ եւ ԼՂՀ ՊԲ համատեղ զորավարժությունների շրջանակներում։
Կարդացեք նաև
– Եթե անգամ ուղղաթիռը թռչել է շփման գծին մոտ, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ էր այդքան մոտ թռչել, ինչո՞ւ էին զորավարժություններն այնտեղ անցկացվում, որ հակառակորդն էլ օգտվելով առիթից նման քայլի դիմեր։
– ԼՂՀ օդային տարածքում պարբերաբար իրականացվում են նման թռիչքներ։ Դրանք կլինեն զորավարժությունների ընթացքում, թե զորավարժություններից դուրս, ԼՂՀ օդային գոտում նման կարգի թռիչքներ իրականացվել են, սա աոաջինը չէր: Կարծում եմ, այս առիթով լրացուցիչ պարզաբանում կտրվի պաշտոնական գերատեսչության ներկայացուցիչների կողմից:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում