Լրահոս
Օրվա լրահոսը

Պառլամենտական թատրոն՝ եվրասիական պիես մի քանի գործողությամբ. «Ժամանակ»

Նոյեմբեր 25,2014 13:06

Հայաստանի Ազգային Ժողովում լսումներ անցկացվեցին Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ: Լսումների ընթացքում արտահայտվեցին ոչ այնքան նոր, բայց այսպես ասած` նորովի ձևակերպված որոշ մտքեր ԵՏՄ-ին անդամակցելու որոշման, պայմանների, Հայաստանին սպասվող հեռանկարների, Հայաստանի իրավական կարգավիճակի և բուն անդամակցության, այսպես ասած, «ճանապարհային քարտեզի» մասին:

Այս հնչած մտքերին անդրադառնալ արժեր, եթե չլիներ մի բայց: Բայց-ը վերաբերում է լսումների փաստին ինքնին: Այդ լսումները պարզապես թատրոն են, թեև դրանց մասնակցեցին և իրենց տեսակետը հայտնեցին նաև ԵՏՄ-ին անդամակցությամբ մտահոգված, Հայաստանի ինքնիշխանության հեռանկարի սպառնալիքներից տագնապած մարդիկ՝ հասարակական-քաղաքական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ: Անկախ այդ մարդկանց անկեղծ մտահոգությամբ մասնակցությունից, լսումները թատրոն էին, որովհետև թատրոն է լինելու Հայաստանի խորհրդարանում ԵՏՄ պայմանագրի վավերացումը: Թատրոն է լինելու մի քանի պատճառներով:

Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները կողմ են արտահայտվել Եվրասիական միությանն անդամակցությանը: Մեկը կողմ է արտահայտվել ուղղակի, մյուսն անուղղակի ձևով` ինչ-որ կերպ փորձելով լղոզել դիրքորոշումը, սակայն բոլորը հստակ ցույց են տվել, որ դեմ չեն և չեն դիմադրում ԵՏՄ-ին: Բացառություն է «Ժառանգությունը», որը սակայն ոչ միայն շատ փոքր է որևէ բանի վրա ազդելու համար, և միևնույն ժամանակ նաև «Ժառանգության» կարծիքը այդ հարցում աստիճանաբար ոչ թե առավել հստակությանն ու կոնկրետությանն էր մոտենում, այլ հակառակը: «Ժառանգությունը» սկսեց հայտարարել նույնիսկ, որ Եվրոպային էլ դեմ է: Բայց դա այլ խոսակցության թեմա է իհարկե:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930