«Ընդդիմությունը պետք է քննադատի իր իշխանությանը, այլ ոչ թե հարեւան երկրի», հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քռչարյանը եւ ավելացրել՝ «ցանկացած նման խոսք բերում է այլ պետության ներկայացուցիչների հակադրման»։
«ՉԻ»- Շավարշ Քոչարյանր սա ասել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցի «շրջանակներում», եւ եթե փակագծերը բացելու լինենք, նրա ասածը սա է. «դուք Պուտինին մի քննադատեք, թե չէ կբարկանա, ավելի լավ է Սերժ Սարգսյանին քննադատեք»։
Ճիշտ է ասել իհարկե, բայց համաձայնվեք՝ տարօրինակ է, որ պետական պաշտոնյան ընդդիմությանր կոչ է անում քննադատել իր շեֆին։ Է՛լ ավելի տարօրինակ է, որ քաղաքական ուժերը ժամանակ առ ժամանակ անդրադառնում են ղարաբաղյան կարգավորմանն ու բանակցային գործընթացին, բայց երբեւէ արտգործնախարարությունից կոչ չի հնչել քննադատել ոչ թե Ալիեւին, այլ Սերժ Սարգսյանին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում