Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Պետք է օլիգարխները զբաղվեն իրենց բիզնեսով». «Իրատես de facto»

Նոյեմբեր 25,2014 12:42

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

 – Րաֆֆի Հովհաննիսյանը սխեմա տվեց՝ ինչպես վիճակից դուրս գալ։ Կարծում եք՝ եռյակը նրան կհասկանա՞։

– Իհարկե՝ ոչ։ ԲՀԿ-ն յուրովի պատասխանեց, ՀԱԿ-ի լրատվական կառույցները սկսեցին ծաղրուծանակել։ Ակնհայտ է, որ նրանց խնդիրն այս իրավիճակը պահելն է։ Բայց այս առաջարկները ներկայացրած Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ գործ ունի եռյակի շրջանակներում, երբ տեսնում է՝ ինչով են այնտեղ զբաղված։ «Ժառանգությունը» պետք է առաջինը հանդես գա ոչ իշխանական համակարգը ընդդիմություն դարձնելու պահանջով։ Եթե կանի՝ փառք ու պատիվ իրեն, եթե չի անի, հարցն օրակարգային է դարձնում կյանքը։ Արտահերթ կամ հերթական գործընթացներով մենք պետք է երկրում ունենանք իշխանություն, որ կկասեցնի պետականության հետագա նահանջը։

– Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է առաջարկել, բայց չունի առաջարկը պարտադրելու ոչ ռեսուրս, ոչ ֆինանս։

– Րաֆֆի Հովհաննիսյանն իրավական քայլ արեց, եռյակը դեմ է «Ժառանգության» առաջարկներին։ Ֆինանսները կարեւոր գործիքներ են, բայց հիշեք համաժողովրդական շարժումը, որ ոչ թե հայտարարված է եղել, այլ իրոք համաժողովրդական, ունեցել է նպատակներ ու ստեղծել է իր նպատակներին հասնելու ինստիտուցիոնալ ճանապարհներ։ Նկատի ունեմ Ղարաբաղյան շարժումը, հետընտրական գործընթացները 2003-ին ու 2008-ին, որոնք վերածվեցին շարժումների։ Ճիշտ է՝ հետո մարեցին, բայց պատճառները այլ տեղ պետք է որոնել, ֆինանսները այդքան մեծ դերակատարում չեն ունեցել։

Երբ հասարակության համար տեսանելի են նպատակները, ինքը կարողանում է լուծելու միջոցներ գտնել։ Ի վերջո, օլիգարխների փողերը հասարակության գրպանից հանված գումարներ են, որ ժամանակի ընթացքում կենտրոնացվել են ու քաղաքական նպատակներով են ծախսվում։ Ֆինանսական հարցերը լուծվող են։

Մինչեւ այս համաժողովրդական շարժումը Հայաստանում կար մեկ այլ համաժողովրդական շարժում, որի մարման գնահատականները նույն շարժման ղեկավարները չտվեցին, եւ քաղաքական դաշտի մի մեծ հատված ներառած շարժումը (19 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, վառ անհատներ, որ լուրջ քաղաքական կենսագրություն ու պատմություն ունեն) ավարտվեց փաստորեն քաղաքագիտական վերլուծության պահից։ Լուրջ հասարակական աջակցություն ունեցող ընդդիմադիր շարժումը գնաց այլ ճանապարհով ու մարեց՝ բացատրություն չտալով, թե որտեղից եկավ հրահանգը ու ինչո՞ւ ընտրվեց փակուղու ճանապարհը, ինչո՞ւ էր պետք օլիգարխիային բերել ընդդիմադիր դաշտ ու հույսը դնել օլիգարխի փողերի վրա, որի հետեւանքը քաղաքական դաշտի այսօրվա պատային վիճակն է։

– Ու ի՞նչ։

– Պետք է օլիգարխները զբաղվեն իրենց բիզնեսով, եթե օրենքի հետ խնդիրներ կունենան, պետք է պատասխան տան պետության առաջ, իսկ հանրային կյանքը առողջացնող ուժերը պետք է լուծումները փնտրեն քաղաքական դաշտում, նպատակները հստակ ներկայացնելով հասարակությանը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930