Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավաճառությունն արմատավորված բիզնես է դարձել. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 25,2014 12:45

Վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում տարեկան մոտ 1,2 մլն երեխա է վաճառվում, ընդ որում վաճառողները հենց ծնողներն են: Երեխաների վաճառքը շատ տարածված է Ռումինիայում եւ Բուլղարիայում: Այդ պետություններից հետ չեն մնում Հնդկաստանը եւ Գվատեմալան: Թվարկված պետությունները դասվում են սոցիալապես ոչ ապահով եւ բնակչության ցածր կենսամակարդակ ունեցող երկրների շարքին:

Այդ նույն սկզբունքով Հայաստանը նույնպես հավակնում է դասվել այն երկրների շարքին, որտեղ երեխաների վաճառքը աստիճանաբար վերածվում է անապահով ընտանիքների համար ապրուստի միջոց վաստակելու քիչ թե շատ շահեկան միջոցի:

Թե Հայաստանում տարեկան քանի երեխա է վաճառվում` հնարավոր չէ պարզել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեւույթը քրեորեն հետապնդելի է, «շուկան» ստվերային է, եւ մանկավաճառության միայն հատուկենտ դեպքերն են բացահայտվում: Ուստի հնարավոր չէ վիճակագրական ստույգ տվյալներ բերել: Եվ միայն Հայաստանում նորածին երեխաների որդեգրման թվերն ուսումնասիրելով՝ կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե երկրում քանի երեխա է վաճառվել:

Ինչո՞ւ: Որովհետեւ պարզվում է, որ, ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրում որդեգրման համար նախատեսված մանկածին երեխաներ գրեթե չկան: Համենայն դեպս այն հաստատություններում, որտեղից ըստ օրենքի այդ երեխաներին պետք է որդեգրեն:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930