ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածը:
Գեղարքունիքի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհներին, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի քաղաքների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Կարդացեք նաև
Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Սիսիան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ և Իջևան քաղաքներում:
Մառախուղ է Արագածոտնի մարզի Արագած գյուղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
ՀՀ ԱԻՆ