Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհում այսօր կանանց դեմ բռնությունների վերացման քարոզարշավ կսկսվի

Նոյեմբեր 25,2014 12:00

Կանանց իրավունքների կենտրոնի թեժ գծին այս տարեսկզբից մինչեւ հոկտեմբեր բռնության ենթարկված 1437 կին է ահազանգել: Այսօր «Անալիտիկ» ակումբում կենտրոնի նախագահի օգնական Քրիստինա Պետրոսյանը ներկայացրեց կանանց բռնությունների իրենց վիճակագրությունը: 1437 բռնության ահազանգից 1187-ը ընտանեկան բռնությունների մասին են եղել: Դրանցից 511-ը եղել են առաջնային, 676-ը կրկնվող բռնություններ: Առաջնային բռնության ահազանգերից 395 –ը եղել է հոգեբանական, 109-ը՝ ֆիզիկական եւ 7 –ը սեռական բնույթի բռնություններ:

Բռնության մասին մարզերից այս տարի ահազանգել է 76 կին, որոնցից 56-ը է եղել ընտանեկան բռնության մասին ահազանգ:

Քրիստինա Պետրոսյանի պատմելով, իրենց կենտրոն այցելել են 400-ից ավելի կին, որից 176-ը դժգոհել է առաջնային բռնություններից, 282-ը՝ կրկնվող բռնություններից:

Կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանն էլ ասաց, թե վիճակագրություն չունեն՝ համեմատելու Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների բռնության ցուցանիշները ու դժվարացավ ասել, թե Հայաստանը որերորդ տեղում է բռնության ցուցանիշով:

Սուսաննա Վարդանյանը նաեւ հիշեցրեց, որ այսօր կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրն է ու աշխարհում հայտարարված է ընդդեմ գենդերային բռնության ակտիվիզմի 16 օրյակ: Միջոցառումների շարքը նշվում է աշխարհի շատ երկրներում, որոնք հատկապես ուշադրություն են հրավիրում կանանց իրավունքների պաշտպանության վրա:

Կանանց դեմ բռնությունների վերացման քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 10-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930