Շաբաթ օրը Արցախի պաշտպանական բանակը հատուկ գործողությունների շնորհիվ կարողացավ անկման վայրից տարհանել նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները։ «Ժողովուրդ»–ն այս առիթով զրուցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։
– Պարոն վարչապետ, մտավախություն չունե՞ք, որ միջազգային կառույցները բացասական կարող են արձագանքել այս քայլին, թե՞ համարում եք, որ նրանց տեսակետներն այս դեպքում էական չեն։
– Եթե նույնիսկ միջազգային կառույցների բացասական արձագանքի ռիսկը մեծ լիներ, մենք այդ քայլին պետք է գնայինք։ Սակայն, ելնելով նրանց անգամ զգուշավոր արձագանքներից, տողատակերում տեսանելի էր Բաքվի հանդեպ առկա հիասթափությունը, քանի որ իրենց միջնորդական ջանքերի ընթացքում բախվել էին ադրբեջանական ֆաշիստական պատին։
Մյուս կողմից՝ ոչ մի կառույց կամ երկիր իրավունք չունի բացասական արձագանքելու հումանիտար նպատակներով իրագործված գործողությանն այդ պայմաններում, մանավանդ որ պատշաճ դատապարտող պատասխաններ չեղան Ադրբեջանի սադրիչ կրակոցին, որով խոցվեց մեր ուղղաթիռը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում