ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նոյեմբերի 19-ին տարածված համատեղ հայտարարության մեջ մեկ «աննշան» փոփոխություն է կատարվել:
Համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պիեռ Անդրիեն հայտարարության նախնական տեքստում այն վայրը, որտեղ նոյեմբերի 12-ին ընկել էր ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռը անվանել էին «չեզոք տարածք»։ «Ուղղաթիռի բեկորներն ընկած են շփման գծի չեզոք ականապատ տարածքում»,- գրված էր հայտարարության մեջ։ Այսօր, սակայն, ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեսնում ենք, որ «չեզոք տարածք» («neutral teritory») արտահայտությունը փոխարինվել Է «ոչ մեկի տարածք» («ոօ man՚s land»)։
Նշենք, որ պաշտոնական Բաքուն մեծ քննադատության Էր արժանացրել համանախագահների հայտարարությունում տեղ գտած ձեւակերպումները եւ հատկապես՝ «չեզոք տարածք» արտահայտությունը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նոյեմբերի 20-ին հայտարարություն էր տարածել նշելով, որ «Հայաստանի զինված ուժերի ուղղաթիռը ոչնչացվել է ոչ թե «չեզոք» տարածքում, այլ Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական Աղդամի շրջանում»։
Նույն օրը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր հետեւյալը. «Ղարաբաղյան հակամարտությունում «չեզոք» տարածք գոյություն չունի։ Կա զինված ուժերը տարանջատող՝ «ոչ մեկի տարածք»։
Կարդացեք նաև
Եվ ահա, վերը նշված փոփոխությունից հետո, ադրբեջանական կայքերը սկսել են ակտիվորեն տեղեկություններ տարածել, թե միջնորդները «հայտարարության տեքսում Ադրբեջանի ուժեղ ճնշման տակ փոփոխություն են կատարել»։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում