ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի շուրջ երեկ ԱԺ-ում ընթացող լսումները բավականին տխուր պատկեր ի ցույց դրեցին։
…Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք իրենց սովորական կարգավիճակում էին՝ ստում էին դեմքի խելոք եւ անհողդողդ արտահայտությամբ։ Մասնավորապես՝ էկոնոմիկայի փոխնախարարը հայտարարում էր, որ 752 ապրանքների գները չեն թանկանա առաջիկա ամիսներին։ Սա այն դեպքում, երբ արդեն իսկ դոլարի փոխարժեքի թանկացման արդյունքում որոշ ապրանքատեսակներ թանկացել են։ Եվ սա դեռ ԵՏՄ չմտած, իսկ թե ինչ կլինի ԵՏՄ-ին անդամակցելուց եւ, ըստ Էության, ռուսական տնտեսության կցորդը դառնալուց հետո, արդեն ակտուալ դարձող ռուսական արտահայտությամբ ասած՝ ոզնուն էլ է հասկանալի։
Բայց սա մազաչափ անգամ չի հուզում նույն էկոնոմիկայի փոխնախարարին, որի նախորդն էլ, ի դեպ, մեկ տարի առաջ՝գրեթե այս օրերին, իր իշխանական գործընկերների հետ պնդում էր, թե առաջիկա հինգ տարիներին ռուսական գազի գինն անփոփոխ կմնա։ Ընդամենը երկու ամիս անց, սակայն, այդ պնդումները շատ հանգիստ կերպով սրբագրվեցին, եւ արդեն նշվեց, որ ռուսական գազը հայկական շուկայի համար չի թանկանա այնքան ժամանակ, քանի դեռ այն չի թանկացել Ռուսաստանում։ Եվ, ի դեպ, գազային խայտառակ պայմանագրից հետո մեկ տարվա ընթացքում արդեն գազը թանկացավ, թեեւ առայժմ՝ ոչ մեծ չափով։ Ուստի հիմա էլ շատ հանգիստ կարվի նույն բանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև