Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց քրեական գործ հարուցելու՝ Երևանի քննչական վարչությունում սկսել են քննչական գործողություններ կատարել

Նոյեմբեր 25,2014 11:28

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ միջնորդությամբ հանդես եկած պաշտպանական կողմը, մասնավորապես, ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը «պատահականության, թյուրիմացության կամ վրիպակի արդյունք չի» համարում «Նյութերն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին» 2013 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը: Այնտեղ նշված է, որ գործով ներկայումս վկա Լիլյա Վաչագանի Պետրոսյանը կաշառք տալու վերաբերյալ իր նույնանման հայտարարությունը դարձյալ տվել է ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս :

«Ի վերջո, Ռուզաննա Դարբինյանը 2013 թ. սեպտեմբերի 24-ին տված իր ցուցմունքում ինքն է նշել, որ իրեն բացատրվել է, որ հարցաքննության է հրավիրված դատական դեպարտամենտի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով: Նշված ցուցմունքի վերջում նա հայտնել է, որ կաշառքի վերաբերյալ հաղորդումը տվել է այն բանի արդյունքում, որ հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն և զրուցել է այդ մարմնի աշխատակիցների հետ»,-ասված է միջնորդության մեջ:

Ըստ Միսակ Մարտիրոսյանի, տեղի է ունեցել մի բան, «որպիսին կարող է տեղի ունենալ միայն Երևան քաղաքի քննչական վարչությունում և դատավարական հսկողություն իրականացնող Երևան քաղաքի դատախազության անմիջական ղեկավարությամբ:

Ռուզաննա Դարբինյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ մուտք է գործում 2013թ-ի սեպտեմբերի 24-ին ժամը 11:55-ին և այնտեղ է գտնվում մինչև նույն օրվա 12:30-ը (հիմք ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի գրությունը), որից վերցվում է հայտարարություն կաշառք տալու մասին, որից հետո նույն վարչությունում նախապատրաստված նյութերը ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին որոշմամբ ուղարկվում են Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ ստանում են նյութերը, մուտքագրում, կատարում համապատասխան մակագրություններ ու հարուցվում է քրեական գործ:

Այս ամենին այսքան մանրամասն չէինք անդրադառնա, եթե չլիներ մի շատ կարևոր փաստ, որը կայանում է նրանում, որ 2013թ սեպտեմբերի 24-ին ժամը 12:00-ից հետո տրված հայտարարության հիման վրա նախապատրաստվող նյութերով արդեն դրանից տաս ժամ առաջ քննչական գործողություններ են կատարվում և մարդիկ հարցաքննվում են, օրինակ` Լիլիա Պետրոսյանը հարցաքննվում է 24.09.2013թ-ին ժամը 02:00-ից 04:20 , Արթուր Եղիազարյանը` 04:30-05:15 , Արմեն Պետրոսյանը` 05:25-ից 06:45, Անգին Ղուկասյանը` 07:20-10:40»:

Այսինքն, ըստ ամբաստանյալի, ստացվում է, որ նյութերը դեռևս գտնվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում, իսկ դրանից տաս ժամ առաջ առանց որևէ իրավական հիմքի, այն է` քրեական գործ հարուցելու Երևան քաղաքի քննչական վարչությունում սկսում են ապօրինի քննչական գործողություններ կատարել:

Նշեմ ավելին Ռուզաննա Դարբինյանը մուտք է գործում ՀՀ ոստիկանություն 24.09.2013թ-ին ժամը 11:55-ին ու տալիս հայտարարություն, սակայն դրանից առաջ նույն օրը ժամը 11:45-ին հարցաքննվում է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930