Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակառակորդի «քթի տակից» մերոնց հաջողվեց լիովին կատարել դրված մարտական առաջադրանքը. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 25,2014 11:17

Սպառելով բոլոր դիվանագիտական հնարավորությունները, հայկական կողմը, ի դեմս Արցախի զինուժի եւ հատուկ նշանակության ստորաբաժանման, իրականացրեց մանրակրկիտ մշակված մարտական գործողություն:

Ի վերջո, հայկական կողմը նաեւ նույն միջազգային հանրությանը որոշակի «մեսիջ» հղեց. ադրբեջանական կողմի հետ շփումներում ամենաազդեցիկ դիվանագիտությունը կոպիտ ուժն է, եւ թող ոչ ոք չկասկածի, որ Հայաստանն ու Արցախը, ըստ անհրաժեշտության, լիովին ի վիճակի են այդ «լեզվով» շփվել հակառակորդի հետ, ի վնաս նրա: Իրականացված գործողությունը, իհարկե, ուղղաթիռի խփվելուց հետո հայտարարված «անհամարժեք պատասխանը» չէ: Դա դեռ կլինի:

Իսկ զուտ ռազմական տեսանկյունից եւս սա ապտակ էր Ադրբեջանին, որքան էլ որ քիչ մանրամասներ են հայտնի: Հակառակորդի «քթի տակից», նկատի ունենալով, որ նրանք հատուկ սպասում էին հայկական կողմից գործողության եւ ծուղակ էլ էին նախապատրաստել, մերոնց հաջողվեց ոչ միայն լիովին կատարել դրված մարտական առաջադրանքը, այլեւ ոչնչացնել ադրբեջանական կողմի պատրաստած ծուղակը:

Պրոֆեսիոնալիզմ, մարտական բարձր պատրաստականություն, իսկապես համարձակ ու, միաժամանակ, հաշվենկատ գործողությունների հմտություն: Ահա այս հատկանիշներով առանձնացան մեր զինվորականները, եւս մեկ անգամ փաստելով, որ կարող են կատարել նույնիսկ քիչ հավանական թվացող խնդիրներ:

Վերջին հաշվով, ականապատված, հակառակորդի կրակային խոցման ու դիտարկման տակ գտնվող բաց տարածքում նման որոնողափրկարարական հատուկ գործողության իրականացումը բարդագույն հանձնարարություն էր, ու փառք մեր հատուկ ջոկատայիններին, որ փոքրաթիվ ուժերով, ամենակարեւորը՝ առանց կորուստների, կատարել ու գերակատարել են հանձնարարությունը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930