ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին «Սիվիլնեթ» հեռուստաընկերության «Դիտակետ» հաղորդաշարի շրջանակներում հայտարարեց, որ պատրաստվում է արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու (իմպիչմենտ) հարցը։
Ավելի ուշ՝ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հույս էր հայտնել, որ նախագիծը կարժանանա նվազագույնը 44 պատգամավորի աջակցության՝ արտահերթ կարգով քննարկվելու համար։ Նա նաեւ հիշեցրել էր, որ ոչ իշխանական պատգամավորների թիվը 44-ից շատ է։ Սա նշանակում է, որ եթե եռյակը ներկայացնող ուժերը իրենց ստորագրությունը դնեն նախաձեռնության տակ, այն արտահերթ կարգով կմտնի օրակարգ ու կքննարկվի։ Նման գործողություն իրականացնելու հավանականության վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին.
– Դուք հակվա՞ծ եք նման նախաձեռնության միանալու:
– Մենք մեր քաղաքական օրակարգը ունենք, չէ՞։ Դրա մեջ ենք տեղավորվում ու այդ
Կարդացեք նաև
հարցերը եռյակի ձեւաչափում են քննարկվում։
– Ընդհանրապես, դուք պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը։
– Դուք չգիտե՞ք եռյակի օրակարգը։ Դրանք են՝ սահմանադրական փոփոխությունների կասեցում, 12 կետեր, «Ընտրական» օրենսգրքի փոփոխություն եւ արտահերթ ընտրություններ։
– Այսինքն՝ չկա՞ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց։
– Ես ասացի այն, ինչ ասացի։ Օրակարգում ասածս չորս հարցերն են։
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Մարգարյանը, տեղեկանալով Փաշինյանի նախաձեռնության մասին, ասաց. «Դե եթե ասում է, կանի»։ Պատասխանելով մեր հաջորդ հարցին, թե իրենք պահանջո՞ւմ են Սերժ Սարգսյանի հրաժարականը, Մարգարյանը տվեց անորոշ պատասխան. «Դա չարչրկված ու բազում անգամ ասված հարց է»- նկատեց նա՝ այդպես էլ չպատասխանելով իրենց օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց, թե ոչ։
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում