Լրահոս
Օրվա լրահոսը

Սինջար եզդիների ազգային միավորման համար անընդունելի է Սամվել Ֆարմանյանի հայտարարությունը

Նոյեմբեր 25,2014 10:43

Ամիսներ առաջ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր մի նախագիծ, ըստ որի ԱԺ-ն հայտարարության տեսքով պետք է դատապարտեր Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների, հույների և այլ ազգային, կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը: Այս հայտարարության նախագիծն ըստ կարգի քննարկման էր դրվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Ի վերջո ԱԺ նշված հանձնաժողովը մերժել էր պատգամավորի առաջարկը և թույլ չէր տվել նախագիծը դնել քվեարկության: ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նման պահվածքը չի կարող ընդունելի լինել ՀՀ քաղաքացիների համար: Մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և ինքներս չենք փորձում դատապարտել Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած ոճրագործությունները:

Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության համար անընդունելի է նաև այն, որ Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել էր, թե որքանով է շահեկան Հայաստանի համար նման նախագծի ընդունումը: Այս ամենը վկայում է մեկ բանի մասին, որ մենք ինքներս չենք հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, փորձելով նույն ժամանակահատվածում կոտորված այլ ժողովուրդների ցեղասպանությունների մեջ քաղաքական շահ փնտրել:

 

Սինջար եզդիների ազգային միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930