Հատված թիվ 14 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ հարցազրույցից:
– ՀՀԿ-ական ձեր գործընկերներն ասում են, որ մեծամասնականի վերացմամբ կխզվի ընտրող-պատգամավոր կապը, այսինքն՝ թշնամիներ չեն լինի, հարազատներ էլ չեն լինի։
– Անունը չեմ ուզում հարցնել, բայց կարող եմ ասել, որ այդ մարդու կապը վաղուց արդեն խզված է, եւ խզումը չի վերանալու, հիմա էդ սուտ բաները թող չասեն, երեք անգամ մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ, եւ երեք անգամ
էլ ժողովուրդն է ընտրել, բայց ես գտնում եմ, որ դա սխալ է։
Կարդացեք նաև
– Իշխանություններին նախկինում էլ են խաղաղ բացատրել, բայց՝ անօգուտ, դուք հիմա ոչ հանրահավաքներ եք անում, ոչ երկխոսում եք, ի՞նչ ռեալ քայլեր եք անելու։
– Ցանկալի կլինի, որ այսօրվա ընտրված պատգամավորների միջոցով լուծվի այսօրվա հարցերի զգալի մասը, բայց ժողովուրդը կարծես թե գնալով ավելի է գրգռվում, եւ, ինչպես պապս կասեր, եթե ոչխարի հոտի գլուխը թեքում ես, դիմացը հիվանդներն են ընկնում, եթե հիվանդներն ընկան, կփշրեն բոլորին, սա պետք է հասկանան բոլորը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում