Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւեռուն «կրոնական» գաղափարները

Նոյեմբեր 25,2014 10:13

«Աթեիստը մոլագար է, որը տարված է Աստծով այն աստիճանի, որ ամեն տեղ հայացքը գցելով՝ տեսնում է նրա բացակայությունը, չի կարողանում բերանը բացել՝ առանց նրա անունը տալու: Մի խոսքով՝ աթեիստը կրոնական համոզմունքներ ունեցող պարոն է»: Այդ միտքն է արտահայտել 20-րդ դարի ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրը իր «Խոսքեր» ինքնակենսագրական գրքում:

Կարծում եմ՝ խոսքը տվյալ դեպքում ոչ միայն աթեիստների եւ հավատացյալների հակադրության մասին է։ Սարտրի միտքը ես հասկանում եմ ավելի լայն. եթե մարդը սեւեռվում է ինչ-որ բանի դեմ պայքարի վրա, տվյալ դեպքում՝ կրոնի, նա ձեռք է բերում այդ իր չսիրած, ատելի երեւույթի բոլոր բացասական հատկանիշները։ Ըստ այդմ, բոլշեւիկները՝ պայթեցնելով եկեղեցիները եւ այրելով կրոնական գրքերը, վարվում էին ճիշտ այնպես, ինչպես կաթոլիկ հավատաքննիչները։ Բոլշեւիկյան մոլեռանդությունը կրոնական մոլեռանդությունից ոչնչով լավը չէ:

Պատկերացրեք հիմա, որ դուք ունեք ինչ-որ մի սեւեռուն գաղափար՝ ենթադրենք, «Սերժ Սարգսյան», «Պուտին», «Օբամա», «թուրքեր», «ռուսներ», «հրեաներ»՝ անունը կարեւոր չէ, եւ առավոտյան աչքերը բացելիս կամ գիշերը քուն մտնելիս կենտրոնանում եք ձեր այդ չսիրած երեւույթի վրա, ձեր բոլոր մտքերը դրա շուրջ են, ձեր ամեն լսածը, կարդացածը, տեսածը, արտասանածը, մտածածը «բեկվում են» այդ երեւույթի միջով: Դուք ամեն ինչ գնահատում եք այդ երեւույթի նկատմամբ ձեր ատելության չափանիշով: Կարո՞ղ ենք արդյոք այդ դեպքում ասել, որ դուք, Սարտրի ասած, «կրոնական համոզմունքներով» պարոն եք (կամ տիկին):

Իհարկե, ձեր ատելության առարկան կարող է քաղաքական գործիչ, ազգ կամ որոշակի խումբ չլինել: Դա կարող է լինել ձեր հարեւանուհի Վարդուշը, որի ծաղկավոր խալաթն ամեն օր ազդում է ձեր նյարդերին: Եվ դուք, տեսնելով երկնքում սավառնող արբանյակը, միեւնույն է՝ պատկերացնում եք Վարդուշի խալաթի նախշերը: Բայց, իհարկե, սեւեռուն գաղափարների ամենատարածված ոլորտը քաղաքականությունն է, հասարակական կյանքն է, կրոնը: Ոչնչով չեմ կարող օգնել, կարող եմ միայն ցավակցել «սեւեռուն գաղափարներ» ունեցող մարդանց:

…Ինչ մնում է հավատին, ապա ավելի լավ է լինել ագնոստիկ՝ նա չի հավատում, եւ վերջ, բայց ոչ մեկին չի ստիպում չհավատալ, չի հարձակվում հավատի վրա, չի պայքարում կրոնի դեմ։ Ճիշտ այդպես անձամբ ես հավատում եմ Աստծուն, բայց ոչ մեկին դարձի բերելու առաքելություն ինձ վրա չեմ վերցնում, պարզապես կենտրոնանում եմ իմ սիրած, ոչ թե ատելի երեւույթների, գործի ու մարդկանց վրա։ Չգիտեմ, թե որքանով են իմ համոզմունքները կրոնական:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Nara says:

    Պ Աբրահամյան, միթե Ձեզ թվում է, թե Ձեր մշտական ընթերցողները զուրկ են հիշողությունից, ու չեն հիշում, թե վերջին տարիներին հատկապես ինչի կամ ում մասին եք գրել՝ փաթաթելով Ձեր անձնական կարծիքն ու «սևեռուն մտքերը»??? Հիմա որոշեցիք, որ դա սխալ է?? Ես ողջունում եմ Ձեր որոշումը!

  2. david says:

    Մենամարտի եմ կանչում քեզ, աստված,
    Թե կաս, ել, արի աստվածավարի,
    Ով է համարում իր գոյն անտեղի,
    Պաշտամունքը քո դառնում է հաշիշ…
    Ամեն ինչ աստծո կամքո*վ է լինում,
    Չէ, ես իմ կամքն եմ դեմ անում կողմիդ:
    Ո*նց ես ոճրագործ մեղքերը ներում,
    Երբ ես պատժելուց հետո եմ ներում:
    Քո գործը աստված, եթե միտք չունի,
    Դու էլ մի կոճղ ես կրակի առաջ…

  3. В. Маяковский says:

    Агностикам и всяким нерешительным посвящается …

    Если бьет
    дрянной драчун
    слабого мальчишку,
    я такого
    не хочу
    даже
    вставить в книжку.

    Этот вот кричит:
    – Не трожь
    тех,
    кто меньше ростом! –
    Этот мальчик
    так хорош,
    загляденье просто!

  4. Լավատես says:

    `Ճիշտ այդպես անձամբ ես հավատում եմ Աստծուն, բայց ոչ մեկին դարձի բերելու առաքելություն ինձ վրա չեմ վերցնում`

    Ի՞նչ վատ բան կա առաքելություն վերցնելու մեջ: Հակառակը՝ յուրաքանչյուր մտավորականի պարտականությունն է իր գաղափարները տարածել գաղափարապես իրենից ավելի ցածր աստիճանում կանգնած մարդկանց մեջ: Ես կընդունեի այն կրոնը, որտեղ Ուսուցիչը գերագույն աստվածություն է:

  5. Արսեն says:

    Որ էր թե այդպես լիներ?..))..
    Հեինակը, պլյուս իր ոնեցած «գաղափարների», ունի նաև մի սևեռուն գաղափար՝ որ ինքը սևեռուն գափարներ չունի..))..
    Այդ իսկ պատճառով, ոչ մի քննարկման մասնակցել նա չի կարող…
    Բնականաբար, եթե պաշտպանվում է այլ կարծիք քան իրենն է, իսկ ինքը սևեռուն գաղափարներ չունի, իսկ քո կարծիքը չի հապատասխանում իր կարծիքին (չմոռանաեք բազային աքսեոմը՝ «ես սևեռուն մտքեր չունեմ» ..)).. ), հետևաբար, դիմացինի կարծիքը՝ սևեռուն միտք է ..)))..
    Սևեռուն միտքը, ոչ թե այն միտքն է, որ կարողանում է ռեալ աշխարհի ռեալ փոխհարաբերություններում, արգումենտացված ապացուցել իր ճշմարտացի լինելը, այլ այն «գաղափարը» կամ միտքը որը, որը հակաարգումենտները չի «ընկալում»՚ անկախ նրանց արգումենտացիայի մակարդակի։
    Հեղինակը չի նկատել այդպիսի «երևույթներ» իր տրամաբանական կառուցվածքներում? ..)))..

    • Արսեն says:

      Ւսկ որտեղ է կրոնականը? ..)))..
      … պարզապես կենտրոնանում եմ իմ սիրած, ոչ թե ատելի երեւույթների, գործի ու մարդկանց վրա…
      Առանց մեկնաբանությունների..)))..

  6. Կարո Մելիքյան says:

    Ես հակում չունեմ քծնելու մարդկանց,
    Առանց ինձ էլ կան շատ դեմագոգներ,
    Քանդում էն նրանք կուռքերն հիասքանչ,
    Որ տիրե իրենց ոգին խստամբեր,
    Արդյոք չի՞ խաբել սատանան նրանց,
    Որ դարձել էն արդ հեթանոս այրեր,
    Մարդ ինչ՞ իմանա։ Աշխարհն ահավոր
    Ուզում եմ տեսնել առանց թագավոր։

    Կուսակցական չեմ,կարող եմ անսաստ
    Հայհոել ամեն մի կուսակցություն,
    Չի լինի խոսքն իմ անկեղծ ու զգաստ,
    Թե ես չսահեմ հակառակ քամուն։
    Ինձ չի կաշկանդել ոչ՜ մի առագաստ,
    Չեմ ներում երբեք իմ նենգ թշնամուն,
    Եվ թող գերության շնագայլն ոռնա,
    Իմ ազատ ոգին ստրուկ չի դառնա։

    ԲԱՅՐՈՆ ( 25 – 26 ).

  7. Վալոդ says:

    «Ճիշտ այդպես անձամբ ես հավատում եմ Աստծուն, բայց ոչ մեկին դարձի բերելու առաքելություն ինձ վրա չեմ վերցնում»

    Հարգելի Ա․ Աբրահամյան։ Այդ դեպքում ինչպե՞ս ընկալել ձեր ամենօրյա խրատա-դաստիարակչական հոդվածները: Առաքելությամբ օժտված լինելը էլ ինչպե՞ս է լինում։

  8. Արսեն says:

    Ւմիջայլոց..)))..
    Աշխարհի բոլոր կրոնները (անկախ տեսակից) ունեն «մատնոց ֆռցնելու» հետևյալ սխեման՝ «Դու ասում ես, որ աստծուն չես հավատում? Բայց ինչպես դու կարող ես չհավատալ մի բանի ինչը, որ գոյություն չունի? Դու կարող ես հավատալ կամ չհավատալ մի այն բանինին ինչը, որ կա։ Իսկ հավատում ես կամ չես հավատում՝ դա արդեն քո անձնական ընտրության հարցն է..))).. Հետևաբար՝ քո «չհավատալը» նույնպես՝ աստծու գույության ապացույց է»..)))..
    Տրամաբանության Ա. Աբրահամյանին համարժեք մակարդակ ունեցող մարդիկ էլ դա լսելուց հետո մտածում են. «Հա էլի, ես չեմ հավատում, բայց ինչին չեմ հավատում? Ես հո աննորմալ չեմ, որ չեղած բանին չհավատամ? Հլա մի հատ էլ կարդամ Աստվածաշունչը, կարող է սխալ եմ հասկացել?» …)))..

    Հենց հիմա ապացուցեմ այլմոլորակայինների գոյությունը..)))..
    Ես այլմոլորակայինների գոյությանը չեմ հավատում։ Բայց ես ինչպես կարող եմ չհավատալ մի բանի ինչը, որ գոյություն չունի? Ես կարող եմ հավատալ կամ չհավատալ այն բանին ինչը, որ կա… դա անձնական ընտրության հարց է, հետևաբար իմ «չհավատալը» նույնպես այլմոլորակայինների գոյության ապացույց է…)))..

    Համաշխարհային դավադրության գոյությունը ապացուցեմ? Թե պետք չի? ..)))..

    Մատնոց մի ֆռցրեք, Պարոն Աբրահամյան…)))..

  9. մարդ says:

    Ես կարծում եմ եթե հարեւանուհի Վարդուշը իր ծաղկավոր խալաթը հաներ,իմ նյարդերը ավելի գռգռված կլինեին եվ ես չեի ել նկատի երկնքում սավառնող արբանյակը (: (: (: (:

  10. Narek says:

    Այդ երևույթների անունները չակերտներում կարող էին փոքրատառ լինել, եթե իհարկե սևեռուն միտք չկա փոքրատառով չգրելու:

  11. Արմեն says:

    Արամ ջան շատ լավն էր, շատ դիպուկ ու իմաստուն համեմատություն է, միտված գլոբալ խնդիրները համակարգորեն լուծելուն, այնպես որ հանկարծ խնդրի լուծումը սիմետրիկ չկաղապարի իրեն հակոտնյա գաղափարը, այդպիսով հարցը դարձնելով փակ շրջան և գործնականորեն անլուծելի: Ափսոս որ ընթերցողներից կարծիք հայտնողների մոտ այն չի ընբռնվել, քանի որ կենտրոնացել էին զուտ կրոնի ուղղությամբ : Համենայնդեպս Արամ ջան առաջ քաշած գաղափարը ոչ միայն պոպուլիստական չէ այլ նաև կարծում եմ, որ իր խորությամբ ավելի նեղ շրջանի համար է: Պետք է համբերատարությամբ վերաբերվել և պարբերաբար վերադառնալ և զարգացնել թեման այն արդիականացնելու և գործի դնելու միտումով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930