Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Սերժ Սարգսյանին դատապարտելու ենք մեր ազգային դատարանում, տոնելու ենք»

Նոյեմբեր 24,2014 23:15

Նոյեմբերի 24-ին ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության պայմանագրի հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ եւ հավելեց. Նրանք, ովքեր կողմ կքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին, նույնպես դավաճան են:

ՀՀԿ-ական պատգամավորները հակադարձեցին Զարուհի Փոստանջյանին, կոռեկտության կոչ արեցին՝ հորդորելով «պորտից ներքեւ» չիջնել, մնալ չափի մեջ եւ այլն:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը իրեն ուղղված վիրավորանքներին ու հակադարձումներին ի պատասխան՝ ասաց. «Այդ օրն էլ է գալու, հեչ մի կասկածեք, մենք ականատես ենք լինելու, ինչպես ենք դատապարտելու Սերժ Սարգսյանին մեր ազգային դատարանում: Ինչպես ենք տոնելու ազատ, անկախ դատարանում: Նրանք, ովքեր հիմա պաշտպանում են, իրենք են գալու եւ մի քար էլ շպրտելու Սերժ Սարգսյանի վրա: Իրենք են քար շպրտողները լինելու, մենք, հավանաբար, կպաշտպանենք Սերժ Սարգսյանին, որ այդ քարերը տեղ չհասնեն՝ մարդկային վերաբերմունքից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nara says:

    Տ Փոստանջյան, երկարատև դասընթացներիդ արդյունք ը սա է?! Մենք սպասում էինք, թե առաջընթաց պետք է լիներ: Ավաղ)))))))))): Ավելի լավ է, էլ չգնաք , թե չէ կհայտնվեք լուսանցքում:

  2. david says:

    Ապրես Զարուհի, այս հողի վրա ավել է սերժ անունով մի բան :Բանտապետին բանտ տանելը ամենամեղմ բանն է, որ առաջարկում եք:Նրա դատապատիժը այլ կերպ է լինելու, այլ…Ազգի կողմից դատապարտվելը բարոյական մեծ արժեք ունի իր մեջ, բայց համաշխարհային ոճրագործներին այդպես չեն դատում:Նրա դատը լինելու է որպես մարդկության դեմ …Ինչևէ:Զարուհի ջան, առյուծին էգ ու որձ չկա,մի միլիոն տղա արժես:Առաջարկդ շատ բարի է և հակասեմիտիզմից հիվանդացածներին չի վերաբերում:

  3. Կարեն says:

    Ենթանդրենք հեղափոխություն արեցիք Սերժի տեղն էլ Պողոսը նստեց «ընտրվեց»: Ինչ է փոխվելու՛ նույն ձեւով ստորագրելու են Մոսկվայից եկող բոլոր փաստաթղթերը, ներկա իշխանությունից ոչ պակաս թալանելու են երկիրը և խմելու են մեր ազիզ ազգի սուրբ կենացը:
    Փոստանջյանի առաջարկները արդեն սկսել են ձանձրացնել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930