Դա զոհվածների հիշատակը վառ պահելու, հիշատակին տեր կանգնելու լավագույն ձեւն էր, ինչը կատարեց մեր բանակը՝ արցախյան բանակը, ինչի համար փառք ու պատիվ իրենց»,- խոսելով երկու օր առաջ հայկական բանակի կատարած հատուկ գործողությամբ օպերացիայի մասին՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա հետ լրագրողները խոսեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, եկել էր ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի հոգեհանգստի արարողությանը մասնակցելու:
Պարոն Սարգսյանը, խոսելով վերջին իրադարձություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության մասին, ասաց.«Մինսկի խմբի «չգոյությունը» ձեռնտու է Ադրբեջանին եւ նաեւ ինչ-ինչ այլ երկրների: Ադրբեջանի դիրքորոշումն ինձ համար պարզ է, որովհետեւ այդ կերպ ցանկանում են տեղավորել Թուրքիային: Այստեղ բալանսավորում կա, թե Միացյալ նահանգների ներկայության, թե Եվրոպայի, դրա չգոյություն լուրջ վտանգներ է իրենից ներկայացնում»:
Ըստ Արամ Սարգսյանի՝ վերջին շրջանում մամուլում միտումներ են նկատվում ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ. «Ինչ-որ բան ինչ-որ բանով փոխելու պարագայում պիտի նայես ինչով ես փոխում, կա՞ արդյոք փոխարինող, թե՝ ոչ» ,- ասաց նա ավելացնելով, որ Մինսկի խումբը հրադադարից հետո առ այսօր գործադրել է մեծ ջանքեր խաղաղություն պահպանելու համար: «Պատերազմը երբեմն-երբեմն տաքացել է սահմանի որոշակի հատվածներում, Մինսկի խմբի անդամ երեք երկրներին էլ պետք է շնորհակալ լինենք, արագ արձագանքելու, այդ իրավիճակներում միջնորդական գործունեություն ծավալելու, նախագահներին հանդիպեցնելու եւ այլ իրենց ունեցած միջոցներով իրավիճակը հանդարտեցնելու համար»:
Արամ Սարգսյանը Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ արհամարհանքը բացատրեց նրանով, որ Ադրբեջանը վախենում է բանակցային գործընթացից, քանի որ նկատում է, բանակցային գործընթացում ազգերի ինքնորոշման իրավունքը աշխարհով, մեկ որպես գործոն, սկսում է առաջ գնալ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ