Կոմունիստական կուսակցության անդամ Նորիկ Պետրոսյանը ներողություն է խնդրել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին վիրավորելու համար:
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում Նորիկ Պետրոսյանը Պարույր Հայրիկյանի մասին ասել էր, թե «Տասնութ տարի նստեց բանտերում, հետո Հայաստանի ֆաբրիկաների թալանով զբաղվեց… Անկախություն էր ուզում, բայց էս ինչ անկախություն է որ»:
Վիրավորանքի եւ զրպարտության համար Պարույր Հայրիկյանը դիմել էր դատարան, բայց կոմունիստը առաջարկել էր ներողությամբ հարցը փակել՝ վստահեցնելով, որ չի ցանկացել վիրավորել:
«Մեծ մարդ է, մի քիչ տրամադրությունը բարձր է եղել, խոսել է: Ես համաձայնեցի, որ ներողությունով վերջանա»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Կարդացեք նաև
Նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանն էլ ասաց, որ հաշտության համաձայնություն են կնքել,դատարանն էլ հաստատել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ