Այսօր Երևանում` Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական Մի-24 ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողությանը մասնակցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պաշտոնատար այլ անձանց հետ։ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ չշփվեց:
Ինչպես տեղեկացրել ենք, եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողակարգ։
Հիշեցնենք, որ վաղը ժամը 13-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ժամը 14-ին տեղի կունենա սգո միտինգ և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ամոթը քաղաքական կատեգորիա չէ: