Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միսակ Մարտիրոսյանի կալանավորումը մնաց անփոփոխ.դատարանը մերժեց այլ միջոց կիրառելու միջնորդությունը

Նոյեմբեր 24,2014 20:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանը հանդես եկավ միջնորդությամբ` նրա կալանավորումը փոխելու եւ գործի վարույթը կարճելու համար:

Ըստ այս միջնորդության, ապա­ցույց­ներն օրենքի խախմամբ, իսկ առավել հստակ՝ հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել:

Մասնավորապես, գործով վկա Լիլյա Պետրոսյանը հայտնել է, որ ինքը հոժարակամ չի գնացել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն (այսուհետ՝ ԿՀԴՊ գլխավոր վարչություն) և հայտարարություն տվել կաշառք տալու մասին. «Իրեն 2013 թ. սեպտեմբերի 23-ին ժամը 12:00-ի սահմաններում կանչել և ԿՀԴՊ գլխավոր վարչության շենքում անազատության մեջ են պահել մինչև հաջորդ օրը ժամը 17:00-ի սահմանները՝ այդ ողջ ընթացքում իր հետ «բացատրական» աշխատանք տանելով այն մասին, որ եթե ինքը հայտարարություն տա կաշառք տալու վերա­բեր­յալ, ապա կազատվի քրեական պատասխանատվությունից: Այդ ողջ ժամանա­կա­հատ­վածում ինքը գտնվել է անազատության մեջ, քանի որ զրկված է եղել ԿՀԴՊ գլխավոր վարչության շենքը հոժարակամ լքելու հնարավորությունից»,-ասվեց միջնորդության մեջ:

Վկա Լիլյա Պետրոսյանը ցուցմունք է տվել նաև այն մասին, որ իրենից առաջ իր եղբոր որդուն՝ Արմեն Պետրոսյանին էին բերման ենթարկել, ում և ԿՀԴՊ գլխավոր վարչության շենքում գտնվելու ժամանակ ինքը այնտեղ հանդիպել է գործով վկա Արթուր Եղիազարյանին:

Լիլյա Պետրոսյանի ամուսինը՝ գործով վկա Հեկտոր Մեսրոպյանն էլ հաստատել էր, որ իր կինը ԿՀԴՊ գլխավոր վարչության շենք է մուտք գործել իր անե­րորդու՝ Վարդան Վաչագանի Պետրոսյանի ծննդյան օրը և դուրս է եկել հաջորդ օրը ցերեկը:

Ըստ պաշտպանական կողմի, վկա Արթուր Եղիազարյանն էլ ցուցմունք էր տվել նաև այն մասին, որ 23.09.2013թ-ին ժամը 10:00-ի մոտ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները տարել են վերոհիշյալ վարչություն, որից հետո նույն օրը ժամը 21:00-ին իրեն  հրավիրել են նույն վարչություն որտեղ մնացել է մինչև հաջորդ օրվա ժամը 11:00-ն.«ՀՀ ոստի­կա­նության ԿՀԴՊ ԳՎ-ում շուրջ 14 ժամ մնալու ընթացքում նա գտնվել է այնտեղ և չի կարողացել իր կամքով տեղաշարժվել և որ նրան անընդհատ հայտնել են, որ մնա այնքան մինչև ղեկավարությունը գա»:

Իսկ վկա Վիկտորիա Կարապետյանի հետ կապված էլ պաշտպանական կողմի դիրքորոշումը հետեւյալն էր.«Նա հայտնել է, որ 2013 թ. սեպտեմբերի 30-ին ժամը 16:00-ի սահմաններում իրեն կանչել են ԿՀԴՊ գլխավոր վարչություն, ասելով, որ ընդամենը 15 րոպե զրուցելու բան կա, սակայն այնտեղ անա­զատության մեջ են պահել մինչև ժամը 24:00-ը, ասելով, որ պետք է կաշառք տալու մասին հայտարարություն տա, որտեղ գրի «ճիշտ»-ը:

Վիկտորիա Կարապետյանի ամուսինը՝ գործով վկա Արմեն Մանուկյանը, հաս­տա­տելով իր կնոջ վերը նշված ցուցմունքները, նշել է, որ սեպտեմբերի 30-ին ժամը 15:30-ի 16:00-ի սահմաններում իր կնոջը կանչել են ԿՀԴՊ գլխավոր վարչություն, որտեղից որոշ ժամանակ անց ոստիկանի ուղեկցությամբ դուրս է հանվել և մեքենայով տեղափոխվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քննչական վարչություն, ուր իրեն նույնպես կանչել և ցուցմունք են վերցրել: Քննչական վարչությունից դուրս են եկել ժամը 23:00-ի սահմաններում»:

Պաշտպանական կողմը նշեց, որ վկա Ռուզաննա Դարբինյանը մինչ օրս դատարանում չի հար­ցա­քն­նվել, բայց եւ.«նրա կողմից կաշառք տալու վերաբերյալ հայտարարության և հետագա ցուցմունքների տրման պայմանների մասին քրեական գործի նյութերով գալիս ենք հետևյալ եզրակացության, որ վկայի իր կողմից կաշառք տալու վերաբերյալ հայտարա­րու­թյունը տվել է 2013 թ. սեպտեմբերի 24-ին և նույն օրն այս առթիվ ցուցմունք է տվել:

«Հարկ է նշել, որ դրանից մեկ օր առաջ՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայումս ամբաստանյալ Անգին Ղուկասյանը ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տվել էր բացատրություն, որում արդեն իսկ նշել էր, ի թիվս այլնի, որ ինքը մի անգամ էլ կաշառքի միջնորդություն է կատարել իր բարեկամուհու՝ Ռուզաննա Դարբինյանի համար »,-ասվում էր միջնորդության մեջ:

Ըստ պաշտպանական կողմի, Ռուզաննա Դարբինյանը սեպտեմբերի 24-ին տված իր ցուցմունքում ինքն է նշել, որ իրեն բացատրվել է, որ հարցաքննության է հրավիրված դատական դեպարտամենտի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով: Նշված ցուցմունքի վերջում նա հայտնել է, որ կաշառքի վերաբերյալ հաղորդումը տվել է այն բանի արդյունքում, որ հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն և զրուցել է այդ մարմնի աշխատակիցների հետ:

Դատարանի ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքին, որ նույ­նա­նման հաղորդագրություններ են կազմվել և գործին կցվել նաև Վիկտորիա Կարա­պետ­յանի մասով:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930