Այսօր Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 17.00-20.00-ն տեղի ունեցավ Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի զոհված երեք օդաչուներ՝ ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանի եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի հոգեհանգստի արարողակարգը եւ քաղաքացիական եւ զինվորական հրաժեշտի արարողությունը:
Լրագրողների հետ հանդիպեց ավիացիոն զորամասի մայոր Գոռ Ղազարյանը, որը ճանաչել էր երեք տղաների դիերը։ Նա շատ դժվարությամբ էր խոսում լրագրողների հետ, միայն ասաց, որ Սերգեյն իր մարտական ընկերն էր ու հրաշալի մարդ։ Ազատն ու Սարգիսը նույնպես կարգապահ տղաներ են եղել, եւ դժվար թե նման գործին այդպիսի տղաների չուղարկեին. «Սաֆարովի նման ստահակներին հերոսացնող երկիրը հազիվ էլ նման քայլի դիմեր: Թող Հեյդարի թոռներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում, մենք նրանց հակահարված ենք տալու եւ այն շատ ուժեղ է լինելու»,- ասաց նա եւ ավելացրեց, որ սա այն հակամարտությունն է, որն ավարտվելու է մեր հաղթանակով:
Մանրամասները՝ տեսանյութում։