Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գորիսի նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար

Նոյեմբեր 24,2014 17:47

Սյունիքի մարզի դատախազությունն արձագանքելով Գորիսի նախկին քաղաքապետի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին («Ասեկոսե.am» կայքի «Ինչ արել եմ` կարգով եմ արել, ինչ չեմ արել` օրենքով կանեմ, եղավ. Գորիսի քաղաքապետ», «Առավոտ.am» կայքի «Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը» և «Գորիսի քաղաքապետը պարզաբանում է»), հանձնարարել է նյութեր նախապատրաստել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Ն. Ոսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում (2000-2014թթ.) հանդիսանալով պաշտոնատար անձ՝ չարաշահել է իր լիազորությունները` կեղծ աճուրդների միջոցով, ապօրինի հողահատկացումներ կատարելով իր և իր ընտանիքի անդամների անուններով: Ն. Ոսկանյանը, շահույթ ստանալու նպատակով հիմնադրվել է շինարարական ընկերություն, որի ղեկավարումը ևս իրականացրել են այդ ժամանակահատվածում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Ոսկանյանի հարազատները: Ի դեպ, հենց այդ ընկերության հետ կնքվել են համայնքի կարիքները հոգալու պայմանագրեր, որոնցով նախատեսված գործառույթների ոչ պատշաճ կատարման արդյունքում համայնքի շահերին պատճառվել է էական գույքային վնաս:

Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 308 հոդվածի 1-ին մաս (յոթ դրվագ) և 310 հոդվածներով:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930