Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման միտում ունի. Սերգեյ Մարկով. АПА

Նոյեմբեր 24,2014 17:27

«Հետխորհրդային տարածքի հակամարտություններում պետք չէ գտնել ընդհանուր կամ նույնանման ալգորիթմներ, դրանք բոլորն արմատապես տարբեր են ու ամեն մեկն ունի իր առանձնահատկությունները», -այսպես է կարծում ՌԴ Հանրային պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը:

 «ԱՊԱ»-ի փոխանցմամբ, Մարկովը նշել է, որ Ղարաբաղի խնդիրը կարգավորվելու միտում ունի. «Ադրբեջանն այժմ ուզում է իրացնել ուժերի նոր հարաբերակցությունը: ԱՄՆ-ը և Ֆրանսիան օտարվել են հակամարտության լուծումից: Թե ինչ որոշում կընդունվի, դեռ պարզ չէ: Բայց դա կլինի, կարծում եմ, ժամանակավոր մի մեծ փոխզիջում», – ասել է քաղաքագետը «Հետխորհրդային տարածքի թեժ կետերը. ռազմական հակամարտությունների ի հայտ գալու վտանգները և դրանց կարգավորելու հեռանկարները» թեմայով «կլոր սեղանի» ժամանակ:

«ԱՊԱ»-ն գրում է, որ Մարկովի կարծիքով, Հայաստանի վերահսկման տակ գտնվող 7 շրջանները կարող են Ադրբեջանին հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումը հանելուց հետո:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930