Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 25-ին, 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում` ձյան տեսքով:
Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Կարդացեք նաև
Երևանում`
Նոյեմբերի 25-ին, 27-29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Երևանի նոյեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· • Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.90C (1984 թ.)
· • Օդի նվազագույն ջերմաստիճան` -11.40C (1973 թ.)
· • Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.00C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն