Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես` քաղաքական խորհուրդի որոշմամբ ՕԵԿ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Հարությունյանը: Քաղխորհրդի մեկ այլ որոշմամբ ՕԵԿ արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել Պողոս Շահինյանը:
Քաղաքական խորհուրդը նաև լայն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերին:
ՕԵԿ