Այսօր ևս մեկ հասարակական կազմակերպություն միացավ համաժողովրդական շարժմանը: Արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանի երիտասարդության համախմբման կոչին՝ մեզ միացավ նաև «Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Կորյուն Գրիգորյանը:
Մեզ համար կարևոր է և՛ անհատների, և՛ կազմակերպությունների մասնակցությունն այս ազգանվեր գործին:
Հարգելի՛ հայրենակիցներ, հիշենք, որ միասնությունն ուժ է ծնում, իսկ ուժը՝ հաղթանակ: