Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «Եկեք հարգենք Վլադիմիր Պուտինին»

Նոյեմբեր 24,2014 16:40

Այսօր ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ պատասխանելով Զարուհի Փոստանջյանի քննադատությանը  ՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ ինքն էլ ընդդիմադիր գործունեության մեծ փորձ ունի եւ գտնում է, որ ընդդիմությունը պետք է քննադատի սեփական երկրի իշխանությանը, ոչ թե այլ երկրի: Նման ձեւակերպումները բորբոքում են իրավիճակը եւ անգիտակցաբար վնասում հարաբերությունները. «Չեմ կարծում, որ դա նպաստում է այն նպատակին, որ ունի այսօր ընդդիմությունը»:

Shacarsh_Qocharyan_3

Իսկ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի մեկ այլ դիտարկմանը, որ ով կողմ քվեարկի ԵՏՄ պայմանագրին, պետական դավաճան է,  ինչպես որ պետական դավաճան է այդ որոշումը կայացրած Սերժ Սարգսյանը: Վարդան Այվազյանի խոսքերով՝ «Ասեմ, թե ինչի դավաճան չենք: Ամեն մեկը խոսում է, թե իրան ով է վարձատրում, ասեմ, ինձ վարձատրում է ՀՀ քաղաքացին: Եկեք հարգենք մեր բարեկամ ժողովրդի քաղաքական որոշումը: Նույն նախագահից, որ խոսում եք ՌԴ-ի, իրա ժողովրդի ընտրված նախագահն է, եկեք հարգենք, էլի, ամենամեծ սփյուռք ունեցողին: Մենք՝ դավաճանողնե՞րս ենք մտածում պետության մասին, թե՞ այստեղ խոսացողները: Պարզապես շատ փոքրիկ հաշվարկ պետք է կատարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարատ says:

    վա՝յ-վազյաններին ժողովուրդը անվանում է մի համապարփակ անունով՝ շոբլիկ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930