Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Նոյեմբեր 24,2014 16:34

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահաս Ռ.Մանուկյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մեղադրյալ Ա.Ղարաջյանը ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել Ստեփանավան քաղաքի բնակչուհի Մելինեի հետ, ով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ա.Կռոյանի հետ։ Վերջիններս 2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Լոռու մարզի Բովաձոր գյուղում գտնվող՝ անհատ ձեռներեց Ջաղինյանի խանութից  ապառիկ կարգով վերցրել են 102.000 դրամի չափով սննդամթերք և այլ իրեր՝ պայմանավորվելով հետագայում մարել պարտքը, սակայն չեն մարել:

Ա.Կռոյանի անվամբ գրանցած պարտքը վերադարձնելու համար 2014 թվականի հոկտեմբերի սկզբին Ջաղինյանը դիմել է բարեկամներին, Տատոյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ստեփանավանի Ա.Քալանթարյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մոտակա տարածքում Տատոյան եղբայրները հանդիպել են  Ա.Կռոյանի և Ա.Ղարաջյանի հետ՝ պարզաբանելու, թե նրանցից ով  պետք է փակի պարտքը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Կռոյանի ավագ որդին՝ Վ.Կռոյանը, և  անչափահաս որդին՝ Ռ.Մանուկյանը: Պարտքի շուրջ տարաձայնություն է առաջացել Վ. Կռոյանի և Ա.Ղարաջյանի միջև, որի ընթացքում Վ.Կռոյանն ապտակել է Արմեն Ղարաջյանին, ով վրդովվել է և հայհոյել, իսկ երբ Վ.Կռոյանն ընդառաջ է գնացել դեպի Ա. Ղարաջյանը,  անչափահաս Ռ.Մանուկյանը կանխել է՝ կանգնելով նրանց միջև:

Նույն պահին Ա.Ղարաջյանը, նախապես իր հետ վերցրած սուր ծակող-կտրող գործիքով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկ անգամ  հարվածել է անչափահաս Ռ.Մանուկյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա՝ դիտավորությամբ հարվածել նաև Վ.Կռոյանի աջ գոտկային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արմեն  Ղարաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930