Նոյեմբերի 23-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն այցելեցին Տավուշի մարզի Կողբ համայնքում գտնվող զորամաս:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նման ծրագրերը շարունակական են։ Դրանց նպատակը հայրենիքի սահմաններն անխախտ պահող զինվորներին բարոյական աջակցություն ցուցաբերելը, քաջալերելն ու զորակցելն է: Դրանք միտված են երիտասարդների շրջանում բարձրացնել մեր երկրի, պետության և բանակի դերն ու նշանակությունը, խորացնել բանակ-հասարակություն կապը։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան զինծառայողների առօրյային, զորամասային պայմաններին:
Կարդացեք նաև
Ագրարային համալսարանի ուսանողները կազմակերպել էին համերգային միջոցառում, որն ուղեկցվեց մարմնամարզիկների խմբի հետաքրքիր ցուցադրությամբ: Համերգից հետո երիտասարդները զինվորների հետ ճաշեցին զորամասի ճաշարանում:
Օրվա վերջում զինծառայողներին հանձնվեցին նվերներ, որոնք պատրաստել էին ՀԱԱՀ ուսանողները:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն